Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն հավատում է, որ Նեյմարը կարող է աշխարհի հնգակի չեմպիոններին օգնել նվաճել չեմպիոնական 6-րդ գավաթը:
«Իհարկե, կան և այլ ֆուտբոլիստներ, որոնց ներկայությունը խաղադաշտում կարող է որոշիչ լինել, բայց ես մեծ հույսեր եմ կապում հատկապես Նեյմարի հետ ու հավատում նրա հնարավորություններին»,- Ռոնալդոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 12-ին: Մեկնարկային խաղում բրազիլացիների հակառակորդը կլինի Խորվաթիայի հավաքականը:







































