«Ինչի համար պետք է մաքսակետ դրվի. ես նման հայտարարություն չեմ լսել»,- այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` նշելով, թե չի մեկնաբանելու ո’չ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթ օրն արած հայտարարությունը, ո’չ էլ, առավել ևս, Աստանայում Նազարբաևի արված հայտարարությունը:
«Իսկ կարող եք ասել, թե մենք ո՞ր կազմակերպությունն ենք մտել Արցախի հետ միասին: Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, ԱՊՀ անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, ո՞ր կազմակերպության անդամն ենք միասին: Հետագայում էր վարվելու ենք այնպես, ինչպես վարվել ենք մինչև հիմա: »,- նշեց Ճշմարիտյանը: