ՖԻՖԱ-ն կարող է Քաթարին զրկել աշխարհի 2022թ. առաջնության անցկացման իրավունքից: Այս մասին գրում է The Guardian-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ կազմակերպության ղեկավարները լրջորեն դիտարկում են «Մունդիալ-2022»-ի անցկացման նոր քվեարկություն հարցը:
The Sunday Times-ն ավելի վաղ լայնածավալ հետաքննություն էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ աշխարհի առաջնության անցկացումը Քաթարին վստահվել է խոշոր չափերի հասանող (մոտ 5 մլրդ դոլար) կաշառքի արդյունքում:
Բացի այդ, Քաթարում ամռանը ջերմաստիճանն ավազի վրա հասնում է զրոյից բարձր 45-50 աստիճանի: Բազմաթիվ մարզիչներ, ֆուտբոլիստներ դեմ մրցաշարի անցկացմանը Քաթարում:







































