Thursday, 09 05 2024
Հայերը՝ խորհրդա-ճապոնական պատերազմում (1945 թ.)
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցությունը
Էկոնոմիկայի նախարարը մայիսի 9-15-ը գտնվելու է ԱՄՆ-ում
Մեր պարտքն է անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը․ նախագահ
Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին․ Տիգրան Ավինյան
ՀՀ մի շարք մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան
Մոսկվայում մեկնարկել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթը
Էրդողանի ակնկալիքը Ալմաթիից, եւ Երեւանի ինտրիգը
Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ․ Նազելի Բաղդասարյան
ՆԳՆ-ն այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը
Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին․ Բաբկեն Թունյան
ՀՀ նախագահն ընդգծել է Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհում
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին չոտնձգել իրավակարգի դեմ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով
Սպասվում են տեղումներ
Տոննայով կրիմինալ են ներկրել. Ռուսաստանը հնարավոր է սադրանքների դիմի
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Արցախցիները պետք է զերծ մնան ներքաղաքական պրոցեսներից․ կարճ ժամանակում մարելու է
Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին. «Հրապարակ»
Մեր կորուստների պատճառը ոչ ադեկվատ գնահատականն է. շատ կարևոր է ռացիոնալ ձևակերպել՝ որն է ձեր նպատակը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի». «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում. «Հրապարակ»

Նազարբաևն ասել է մի բան, որին հակաճառելը բավականին բարդ է. Իսկանդարյան

Նազարբաևն ասել է մի բան, որին հակաճառելը բավականին բարդ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երևանյան «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Աստանայում Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև Եվրասիական տնտեսական միության ձևավորման փաստաթղթի ստորագրման ու Հայաստանի անդամակցության մասին քննարկումներին:

Նա նշեց, որ Հայաստանում սովորաբար քաղաքական դիսկուրսները հակված են ցանկացած տեղեկատվություն ընդունել խուճապահար, այնինչ Աստանայում տեղի են ունեցել պարզ բաներ:

Բանախոսը մեջբերեց Նազարբաևի խոսքերը՝ ՀՀ-ն կարող է ԵՏՄ-ին միանալ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով: « Ինչ-որ մեկը մտածո՞ւմ էր, որ ոչ այդ սահմաններով էր ՀՀ-ն մտնելու, ոչ՝ իհարկե, կամ այլ տարածքներո՞վ, ոչ՝ իհարկե: Երբ գնում էին Ասոցացման համաձայնագրի շուրջ խոսակցությունները, որևէ մեկը մտածո՞ւմ էր, որ Ղարաբաղը ևս կասոցացվեր. ինչո՞ւ է այս աղմուկը:

ԼՂ-ն ՄՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, քանի որ չի կարող, Հայաստանը ՄՄ-ին ցանկանում է միանալ որպես Հայաստան: Իրականում ՀՀ-ն ու ԼՂ-ն միասնական տնտեսական տարածք են՝ այդպես էլ մնալու է:

Հայաստանը բավականին հարուստ փաստաթղթային բազա ունի Ռուսաստանի, եվրոպական երկրների հետ, և ԼՂ-ն ևս առկա է, ի՞նչ է փոխվում: Նազարբաևն այդ ամենն ի դեպ ասաց՝ ոչ թե ԼՂ համատեքստում, այլ Ռուսաստանի հետ հարաբերությունների:

Նազարբաևը ջերմ խոսքերով շնորհավորել է Պորոշենկոյին՝ նկատե՞լ էիք: Բելառուսն ուներ սկանդալ Ռուսաստանի հետ, թեև Բելառուսը ՄՄ-ում է: Այսինքն՝ ՄՄ-ում երեք երկրների միջև արդեն կան տարաձայնություններ, որոնք անընդհատյա բնույթ են կրում: Հայաստանն ու ԼՂ-ն ևս օգտագործվելու են այդ տարաձայնությունների շրջանակում: Այդ տարաձայնությունները վերաբերում են նաև ընդլայնման հարցերին: Ուստի Հայաստանի անդամակցությունը գործընթաց է, որը պետք է անցնել:

Մոսկվայում սեպտեմբերի 3-ին քաղաքական որոշում է կայացվել, տնտեսական հարցերում կան հազարավոր կետեր, որոնք պետք է համաձայնեցվեն: Այդ ամենը պետք է ավարտին հասցվի, և այդ գործընթացը գնում է անընդհատ. մի քանի ամիսների ընթացքում անել մի բան, որը երկրներն անում են տարիներով, բարդ է: Թե երբ այդ համաձայնեցումները կհասցնեն ավարտին՝ չգիտեմ, ես զգուշավոր կլինեմ ժամկետների հարցում, չգիտեմ, դա ակտ չէ, այլ գործընթաց»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը ԼՂ-ն չի միացրել իրեն, Ղարաբաղում հանրաքվե է անցկացվել, կա սահմանային անցակետ, որը ձևական բնույթ է կրում: Այդպիսի ձևական մաքսակետ էլ կլինի ԵՏՄ-ում, ղազախներ չեն կանգնելու այդ հատվածում:

Անդրադառնալով օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին Աստանայում Նազարբաևի առաջադրած պայմանների վերաբերյալ՝ Իսկանդարյանն ասաց, որ կհամաձայնի նրա այն մտքին, թե ԼՂ հակամարտությունը չի կարգավորվում ՄՄ-ում, քանի որ ԵՏՄ-ում ու ՄՄ-ում խոսքը տնտեսական հարաբերությունների մասին է և ֆորմալ առումով կարգավորման հետ կապ չունի: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նպաստում է կարգավորմանը, ապա նա այդ կարծիքին չէ:

«Կարգավորումը բարդ մատերիա է, որը իմ կարծիքով՝ հնարավոր չէ քաղաքական մոտ հեռանկարում: Ստատուս քվոյի պահպանմանը ոչ ֆորմալ կերպով կնպաստի, քանի որ ՀՀ-ն ՄՄ է մտնել որոշ անվտանգության առաջնահերթություններից ելնելով»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում