ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պաշտոնական հարցում է ուղարկել Բրազիլիայի իշխանություններին՝ իրեն այդ երկրում ապաստան տրամադրելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով բրազիլական ԶԼՄ-ներին տված նրա հարցազրույցին:
«Իմ ապաստանի ժամկետը Ռուսաստանում ավարտվում է օգոստոսի սկզբին: Եթե Բրազիլիան ինձ ապաստան տրամադրի, ապա ես ուրախությամբ այն կընդունեմ, ես կուզեի ապրել Բրազիլիայում: Ես պաշտոնական հարցումներ եմ ուղարկել տարբեր երկրներ՝ ներառյալ Բրազիլիա»,- բացատրել է նա:










































