Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաղեստիյան կառավարության միջազգային մեկուսացման կոչ է արել: Այն ձևավորվում է իշխող ՖԱԹՀ շարժման և ՀԱՄԱՍ-ի իսլամիստ ընդդիմադիրների միջև խաղաղ բանակցությունների հիման վրա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սպասվում է, որ «ազգային համաձայնության» կաբինետը կերդմնակալի երկուշաբթի: Կաբինետը վայելում է ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի աջակցությունը, որոնք ապրիլի վերջին հայտարարել էին 7-ամյա պայքարի ավարտի մասին: Կաբինետը կազմված է անկուսակցական տեխնոկրատներից, որոնց հիմնական հանձնարարությունը կլինի համընդհանուր ընտրությունների նախապատրաստությունը:
Նեթանյահուն իր կոչը հիմնավորել էր նրանով, որ կաբինետի կազմում Իսրայելի ոչնչացման կոչ անողը ՀԱՄԱՍ-ն է:








































