Thursday, 09 05 2024
Էրդողանի ակնկալիքը Ալմաթիից, եւ Երեւանի ինտրիգը
Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ․ Նազելի Բաղդասարյան
ՆԳՆ-ն այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը
Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին․ Բաբկեն Թունյան
ՀՀ նախագահն ընդգծել է Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհում
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին չոտնձգել իրավակարգի դեմ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով
Սպասվում են տեղումներ
Տոննայով կրիմինալ են ներկրել. Ռուսաստանը հնարավոր է սադրանքների դիմի
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Արցախցիները պետք է զերծ մնան ներքաղաքական պրոցեսներից․ կարճ ժամանակում մարելու է
Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին. «Հրապարակ»
Մեր կորուստների պատճառը ոչ ադեկվատ գնահատականն է. շատ կարևոր է ռացիոնալ ձևակերպել՝ որն է ձեր նպատակը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի». «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում. «Հրապարակ»
ՀԱՊԿ առնչությամբ Հայաստանի առաջին դե յուրե որոշումը
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին

«Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հարցը կախված է Պուտինի ցանկությունից»

Եթե Պուտինը ցանկանա, ապա Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ կլինի, դա Սերժ Սարգսյանից կախված չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նա նշեց, որ անկախ նրանից, թե ՀՀ նախագահն ինչ տեսակետ ունի Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու և չմիանալու վերաբերյալ, այդ հարցը որոշելու է ոչ թե նա, այլ Վլադիմիր Պուտինը: Այսինքն` եթե ՌԴ նախագահը որոշեց, որ Հայաստանը պետք է միանա այդ միությանը, ապա Հայաստանը կմիանա, եթե նա որոշեց, որ ՀՀ-ի և ԼՂ-ի միջև պետք է դրվի մաքսային սահման, ուրեմն մաքսային սահմանը կդրվի, եթե նույնիսկ որոշում կայացվի չմիանալ Եվրասիական տնտեսական միությանը, ապա շատ հնարավոր է, որ գազի գինը միանգամից բարձրանա` անկախ նրանից, որ անցած տարի արձանագրություններում նշվել է, որ գազի գինը շատ չի բարձրանա: Հնարավոր է նաև՝ ՌԴ-ում մեծաթիվ հայ աշխատավոր միգրանտների գոյությունը վտանգվի:

Ըստ վերլուծաբանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այդ պրոյեկտներից հրաժարվելու հնարավորություն պարզապես չունի, եթե նույնիսկ ունենա հայաստանյան ողջ քաղաքական դաշտի աջակցությունը, քանի որ Ադրբեջան և առավել ևս՝ Վրաստան չէ, որպեսզի ունենա հստակ արտահայտված արտաքին քաղաքական դիրքորոշում և ըստ այդմ ունենա դաշնակիցներ Արևմուտքում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը, փաստորեն, անորոշ է, այն կարող է մեկ օրվա ընթացքում 180 աստիճանով փոխվել:

«Երկրորդ՝ եթե ՀՀ նախագահն ասում է, որ «ո´չ», չի ցանկանում Եվրասիական տնտեսական միությանը միանալ, ապա այդ ինչպե՞ս պետք է գնա և նորից Եվրոպական Ասոցացման պայմանագիրն առաջ քաշի: Սա լուրջ չէ, որովհետև 3.5 տարի բանակցում ես, հետո 180 աստիճանով փոխվում ես, հետո նորից փոխվե՞ս: Այսինքն` եթե հիմա ո՛չ այս կողմն ընդունի, ո՛չ այն կողմը, ապա գործող նախագահը վերածվում է «ոչ մեկին պետք չեկող» քաղաքակին մի ֆիգուրի, որն անընդհատ կարող է փոխվել»,- ասաց Արմեն Բադալյանը` շարունակելով, որ չհամաձայնելու դեպքում ընդհանրապես առիթ չի ունենալու գտնվել համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որովհետև չկա քաղաքական պրոյեկտում, որին ընդհանրապես ուշադրություն են դարձնում: Իսկ Բաղրամյան 26-ը նրա համար մնալու է մի տարածք, որտեղ նա մնալու է այնքան, մինչև իր ժամկետն ավարտվի, կամ իրեն պարզապես փոխեն: Այսինքն՝ Բադալյանի համոզմամբ, չհամաձայնելու դեպքում Սերժ Սարգսյանն այսպիսի կարգավիճակում կարող է հայտնվել:

«Ես չեմ կարծում, որ նա այն գործիչն է, որը կարողանա «ոչ»ասել: Վերջիվերջո, սեպտեմբերի 3-ին, երբ Պուտինին պետք էր, նա ասաց «այո»: Այսինքն` այստեղ խնդիրը նախագահը կամ քաղաքական ողջ դաշտը չեն, ոչ էլ այն, որ նրանք կաջակցեն թե չեն աջակցի Եվրասիական այդ տնտեսական միությանը միանալուն, այլ հիմնական հարցն այստեղ Պուտինի որոշումն է:

Բայց անդամակցության դեպքում պայմանները պետք է լինեն այնպիսին, ինչպիսին որակել է Նազարբաևը այդ պահի դրությամբ, եթե կոմպրոմիսային ինչ-որ տարբերակ չգտնեն: Իսկ այդ պայմանները բացասական են Հայաստանի համար, որովհետև եթե ասում են մաքսակետ Հայաստանի և Ղարաբաղի միջև, որոշակի լուրջ խնդիրներ են առաջ գալու: Մասնավորապես, ցանկացած ապրանք որպեսզի Լեռնային Ղարաբաղից մաքսակետով մտնի Հայաստան, այսինքն` Եվրասիական տարածք, ուղղակի կրկնակի բարդություններ է առաջացնելու, որովհետև Ադրբեջանը կդիմի Եվրասիական տնտեսական միության ղեկավարությանը, որ Եվրասիական տարածք մաքսանենգ ապրանք է մտել: Ինչու. որովհետև Լեռնային Ղարաբաղի ապրանքները գրանցված չեն Ադրբեջանի համապատասխան մարմիններում` իրենց հարկային մաքսային ռեգիստրում: Նշանակում է, որ դրանք մաքսանենգ ապրանքներ են: Դա արդեն խնդիրներ է ստեղծում:

Երկրորդ խնդիրը զորքերի և տեխնիկայի տեղափոխումն է Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից: Տանկերը պետք է օդո՞վ տանեն, թե՞ սարերով: Չէ՞ որ այդ ամենը պետք է մաքսայինը ֆիքսի: Մաքսայինի ամենախնդրահարույց խնդիրը հենց դա է, որ հետագայում կառաջադրվի, եթե Հայաստանը մտնի այդ պայմաններով»,- ասաց Բադալյանը` հավելելով, որ այդպես որակված ապրանքի վրա ՄՄ-ն աչք չի փակի, քանի որ Ղրղըզստանից, որը ևս այդ միություններին միանալու ճանապարհին է, պահանջում են վերացնել մաքսանենգ ապրանքների շրջանառությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում