Սիրիայում զինված ընդդիմության գրոհայինները ռմբակոծել են Հալեպի գործարար կենտրոնն ու բնակելի թաղամասերը: Այդ մասին հաղորդել է САНА գործակալությունը:
Նրա տեղեկություններով՝ ականները պայթել են Սաադալլի ալ-Ջաբիրի հրապարակում, ինչպես նաև Ջամիլիա և Մերիդիան փողոցներում: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, ավելի քան 40-ը վիրավոր է:
Դեպքը տեղի է ունեցել նախագահական ընտրություններից երկու օր առաջ:











































