«Սանթոս»-ի նախկին նախագահ Լուիս Ալվարո դա Օլիվեյրա Ռիբեյրոն հայտնել է Նեյմարի` «Բարսելոնա» տեղափոխության հետ կապված որոշ մանրամասներ:
«Նեյմարի համար վճարած 90 միլիոն եվրոյի մեջ մտնում էր նաև Լոնդոնի Պիկադիլի փողոցում գտնվող հյուրանոցում մարմնավաճառների մասնակցությամբ խրախճանք ֆուտբոլիստի հոր համար: Նեյմարի հայրը սուսասան է և մտածում է միայն փողի մասին: Նա երեբք չի վճարել իր սուրճի համար: Մեր բանակցությունների ժամանակ ես ստիպված եմ եղել 200 անգամ վճարելի նրա սուրճի համար: Գործարքի պայմանների մեջ ներառված էին մարմնավաճառների ծառայություններ և Բրազիլիայի հավաքականի հանդիպումներին ներկա լինելու համար ինքնաթիռի տոմսեր»,- ասել է դա Օլիվեյրա Ռիբեյրոն:
Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆերի գործի կապակցությամբ հետաքննություն վարեց դատարանը և ֆինանսական մեքենայությունների համար «Բարսելոնա»-ն տուգանվեց 9.1 միլիոն եվրոյով, իսկ ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը ստիպված եղավ հրաժարական տալ:
Նեյմարը «Բարսելոնա» է տեղափոխվել 2013-ի ամռանը՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր:







































