Բրիտանական Joe & Seph’s ընկերությունը թողարկել է փոփկորն` մեծերի համար, որը 5 տոկոս իրական ալկոհոլ է պարունակում: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Նորույթն իր մեջ 4 տարբեր համեր է պարունակում` Ջինտոնիկ, Մոխիտո, Մարգարիտա և Կոսմոպոլիտեն: Արտադրողները պնդում են, որ վերոնշյալ համերը շատ հարմար են հատկապես ամռան համար:
Մեկ տուփ փոփկորնն արժե 5 դոլար: Բացառված չէ նաև, որ այն ձեռք բերելու համար անհրաժեշտ լինի անձնագիր ներկայացնել:









































