Sunday, 21 06 2026
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում

Ս․Սարգսյանը սխալ է կարծում, թե Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին նպաստում է ԼՂ կարգավորմանը. Աղասի Ենոքյան

Սերժ Սարգսյանի մտայնությունը, թե Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է ԼՂ կարգավորմանը, սխալ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանն՝ անդրադառնալով այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկնաբանությանը, որը վերաբերում էր Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ներկայացրած պայմաններին ՀՀ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ:

Աղասի Ենոքյանն ասաց, որ դիտարկումը, թե Մաքսային միությանն անդամակցությունը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, ճշմարտությանը չի համապատասխանում: Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ, մնում ենք հին դիսկուրսի մեջ, այն է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը պայմանավորված է Ռուսաստանով և լուծման բանալին Ռուսաստանի պոչին, Ռուսաստանի ազդեցության գոտում մնալն է, և Սերժ Սարգսյանը կրկին մտայնության մեջ է, թե ՀՀ ՄՄ և ԵՏՄ անդամակցությունը նպաստում է Ռուսաստանի ազդեցության ոլորտում մնալուն և դիրքեր ամրապնդելուն:

«Ես կարծում եմ, որ դա իրականության հետ կապ չունի, թե դա է խնդրի կարգավորման համար նպաստավոր: Ղարաբաղի խնդիրն իսկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում է կարգավորվում և ոչ ՄՄ-ում, այդ առումով դիտարկումները ճիշտ են, բայց ՄՄ-ում այդ հակամարտությունը ոչ թե կարգավորվում է, այլ խոչընդոտվում է: Ռուսաստանի հետ ցանկացած ինտեգրացիոն պրոյեկտ բարդացնում է ԼՂ խնդրի լուծումը, որովհետև ՌԴ-ն ԼՂ-ի հարցում ունի իր կոնկրետ նպատակն ու իր կոնկրետ խնդիրը, և դա Ադրբեջանի կամ Ղարաբաղի տարածքում ռուսական զորքեր տեղակայելն է: Սա կապ չունի ԼՂ կարգավորման հետ, դա ՌԴ-ի ներքին խնդիրն ու շահն է»,- ասաց վերլուծաբանը: Վերջինիս կարծիքով՝ հնարավոր է խուսափել ՀՀ-ի ու ԼՂ-ի միջև մաքսային անցակետի տեղակայման հարցից, և Հայաստանը, այնուամենայնիվ, կմտնի ՄՄ երկրորդական կարգավիճակով, քանի որ արդեն իսկ այդ պրոյեկտների հիմնադիր անդամ չէ:

«Ուստի կլինի այդ միությունում որոշակիորեն լիազորությունները զիջած կարգավիճակում: Այստեղ խնդիրը Հայաստանին ՄՄ մտցնելը չէ, ՌԴ-ն երկու խնդիր է լուծում. առաջինն այն է, որ Հայաստանը չմիանա եվրոպական ինտեգրացիոն պրոյեկտներին, երկրորդը՝ Ռուսաստանն իր ճամբարում առկա պետությունների ցանկում ունենա նաև Հայաստանին»,- այսպես ավարտեց իր խոսքը Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ: Երիտասարդ հանրապետականներից մեկը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունի նա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի վերաբերյալ՝ նկատի առնելով Աստանայում նախօրեին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից ընթերցված Ադրբեջանի նախագահի նամակը՝ կապված միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի սահմանների և ԼՂՀ-ն ևս այդ սահմաններում ներառելու խնդրի հետ:

«Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին՝ նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով՝ Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»,- պատասխանել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում