Thursday, 09 05 2024
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Նախագահը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության․ ՔԿ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան
13:15
Նավթի գներն աճել են- 08-05-24
Ուղիղ. Բագրատ սրբազանի գլխավորած երթը մոտենում է Երևանին
Զգացական վայրիվերումների թոհուբոհի մեջ կենսականորեն անհրաժեշտ է, որ ազգովի զգաստ լինենք․ ՌԱԿ հայտարարությունը
Հայերը՝ խորհրդա-ճապոնական պատերազմում (1945 թ.)
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցությունը
Էկոնոմիկայի նախարարը մայիսի 9-15-ը գտնվելու է ԱՄՆ-ում
Մեր պարտքն է անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը․ նախագահ
Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին․ Տիգրան Ավինյան
ՀՀ մի շարք մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան
Մոսկվայում մեկնարկել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթը
Էրդողանի ակնկալիքը Ալմաթիից, եւ Երեւանի ինտրիգը
Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ․ Նազելի Բաղդասարյան
ՆԳՆ-ն այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը
Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին․ Բաբկեն Թունյան
ՀՀ նախագահն ընդգծել է Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհում
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին չոտնձգել իրավակարգի դեմ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով
Սպասվում են տեղումներ
Տոննայով կրիմինալ են ներկրել. Ռուսաստանը հնարավոր է սադրանքների դիմի
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Արցախցիները պետք է զերծ մնան ներքաղաքական պրոցեսներից․ կարճ ժամանակում մարելու է

Ինչ ասել է՝ «պարտադիր, բայց ոչ պարտադրված». սոցապնախարարի տարբերակը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ խորհրդարանում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության զեկուցման ժամանակ պարզվեց՝ պատգամավորները նախարարին հարցեր չունեն: Նիստի ավարտին լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ պատգամավորների հետ պայմանավորվե՞լ էր, որ հարցեր չտային: «Բացարձակ», – նշեց նախարարը: Դիտարկմանը, թե տարօրինակ է, որ իրեն ոչ մի հարց չունեին, Ասատրյանը պատասխանեց, որ պատգամավորները հարցեր տալիս են այն դեպքում, երբ այդ հարցադրումներն իրենց շատ առարկայական հուզում են, իսկ այս դեպքում, եթե հարցեր չեն եղել, ուրեմն բոլոր հարցերին պատասխաններ տրվել են: Նրան հիշեցրին՝ բյուջեի քսանհինգ տոկոսի մասին է խոսքը: «Մենք խոսում ենք 2013 թվականի բյուջեի կատարողականի մասին՝ սոցիալական պաշտպանության ոլորտում, այո: Այդ հարցերը երևի թե պիտի ուղղեք պատգամավորներին, ոչ թե ինձ»,- ասաց նա:

Լրագրողները նախարարին խնդրեցին նշել՝ ինչ կերպ պիտի վարվեն այն աշխատողները, ում աշխատավարձից, հակառակ իր կամքին, պահումներ արվում են: Նախարարը նշեց, որ նման տեղեկատվություն չունի: «Ուղղակի դուք գիտեք, որ օրենքը ՀՀ նախագահի կողմից վավերացվել է և ուժի մեջ կմտնի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո…»,- ասաց նա, ապա, տեղեկանալով, որ երեկվանից ուժի մեջ է մտել օրենքը, նշեց. «Հրապարակվե՞լ է, դե, ուժի մեջ մտնելուց հետո բնականաբար օրենքը գործում է, և օրենքի շրջանակներում յուրաքանչյուր կողմ, մասնակից այդ գործընթացների պետք է իրացնի իր պարտականությունները և իր իրավունքները»: Ասատրյանը նշեց, որ իրեն որևէ դեպք հայտնի չէ, երբ պահումներ անեն՝ աշխատողի կամքին հակառակ: Լրագրողների պնդմանը, թե նման դեպքեր կան և քիչ չեն, նա ասաց. «Դուք ունե՞ք էդպիսի տեղեկատվություն: Եկեք՝ ասում են-ով չլինի: Կոնկրետ դեպքեր կարո՞ղ եք ներկայացնել: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքը քննության առարկա է»:

Սոցապնախարարությունում 1974 թվականից հետո ծնված աշխատակիցներ կան, ում վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, սակայն նրանց մեջ չկան այնպիսիք, ովքեր դիմումներ գրած կլինեն՝ արգելելով իրենցից պահումներ անել: «Ես նման տեղեկատվություն չունեմ, որ էդպիսի ցանկություն ունեցողներ կան»,- ասաց նա: Ճշտող հարցին՝ այսինքն կամավոր ցանկանում են ինտեգրվե՞լ այս համակարգին, նա պատասխանեց. «Եթե չեն դիմել, ենթադրում եմ, որ էդպես է, որովհետև սոցիալական պաշտպանության ոլորտում աշխատող անձինք երևի թե ավելի լավատեղյակ են բարեփոխումների նպատակներին, խնդիրներին, և այդպիսի որոշում են կայացրել»: Նախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք նույն այդ աշխատակիցները նույն ոգևորությամբ մասնակից էին դառնում այս համակարգին, երբ այն դեռ կամավորության սկզբունքով էր կիրառվում:

Ասատրյանը պատասխանեց. «Դուք լավ գիտեք, որ կամավոր համակարգին մասնակիցների թիվն ընդհանրապես հանրապետությունում շատ փոքր է եղել»: Նախարարը նաև բացատրեց «պարտադիր, բայց ոչ՝ պարտադրված» բանաձևի էությունը, նշեց, որ խնդիրը հետևյալն է. պարտադիր է կենսաթոշակային համակարգ ունենալը, պարտադիր է պետության պարտավորությունը՝ կենսաթոշակով ապահովելու իր քաղաքացիներին, պարտադիր է բոլոր կողմերի մասնակցությունը համակարգին, այս առումով երկրորդ կարծիք կամ մոտեցում չկա: Նրա խոսքով՝ քանի որ կենսաթոշակային ապահովության խնդիրները և դրանց լուծումը յուրաքանչյուր սոցիալական պետության հիմնարար պարտականություններից մեկն են, բնական է, որ պետբյուջեի միջոցները գոյանում են գործատուների, աշխատողների կատարած վճարումներից:

«Նույնիսկ մինչև բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրումը, մինչև 2014 թ. հունվարի 1-ը շատ լավ գիտեք, որ գոյություն ուներ հանրապետությունում պարտադիր կենսաթոշակային համակարգ, որտեղ յուրաքանչյուր աշխատող իր աշխատավարձից վճարում էր երեք տոկոս սոցիալական ապահովության վճար, բայց որն անդեմ էր, և որևէ մեկը այդ վճարումների հետագա ճակատագրի մասին տեղեկություն չուներ, քանի որ դա մտնում էր պետական բյուջե և բյուջեի հարկային եկամուտների շրջանակներում հետագայում իրականացվում էին համապատասխան ծախսեր: Պարտադիր կենսաթոշակային համակարգ ունենալը պարտադիր է»,- ասաց նա՝ հավելելով, որ երբ իրենք խոսում են ոչ պարտադրված լինելու մասին, ակնհայտ է մի բան. այն խնդիրները, որ արձանագրվեցին այս ընթացքում՝ թե քաղաքացիների, թե հասարակության կողմից առաջադդրված, Կառավարությունը ականջալուր է եղել դրանց: Նախարարը նշեց, որ նաև Սահմանադրական դատարանի որոշումը հաշվի առնելով՝ պիտի իրականացվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որպեսզի հասարակության մեծ մասի համար ընդունելի տարբերակ գտնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում