Ամերիկյան նավթի արտահանման արգելքը հանելն ԱՄՆ-ին հնարավորություն կտա ոչ միայն դասվել գլոբալ էներգետիկ տերությունների շարքին, այլև բյուջեի մուտքերը 2016-2030թթ. կավելացնի լրացուցիչ 1.3 տրլն դոլարով, այսպիսի եզրակացության են եկել HIS վերլուծական ընկերության փորձագետները: Բացի դրանից՝ նավթի ազատ արտահանումը թույլ կտա նշված շրջանում տարեկան 394.000 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել, հայտնում է Reuters-ը:
HIS-ի վերլուծաբանները հաշվել են, որ արտահանման մորատորիումի չեղյալ հայտարարումը հնարավորություն կտա նույնիսկ ըստ «բազային» սցենարի՝ մինչև 2022 թվականն ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել՝ ներկայիս օրական 8,2 մլն բարելից մինչև 11,2 մլն բարել օրական, և նավթագազային ոլորտի զարգացման համար լրացուցիչ 746 մլրդ դոլար ներդրում ստանալ:
«Դա զգալի տնտեսական խթան կլինի, որի համար կվճարի մասնավոր սեկտորը, բայց կշահի կառավարությունը: Իրականում, այն շատ փող կբերի»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է HIS-ի փոխնախագահ Դենիել Յերգինը:











































