Իրանում Բրիտանիայի 47-ամյա քաղաքացի Ռոյա Սոբերի Նեջատ Նոբահթը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Կինը մեղադրվում է «ազգային անվտանգության նկատմամբ հանցանք գործելու մտադրության և իսլամական սրբերին վիրավորելու» համար՝ հայտնում է Independent-ը:
Ձերբակալվածի ամուսնու խոսքով՝ հանցանքի խոստովանությունն Իրանի իշխանությունները ստացել են ճնշման տակ: Տղամարդը վախենում է, որ եթե ինքը մեկ անգամ էլ Իրան մեկնի, իրեն էլ կձերբակալեն:
Ձերբակալվածի ըտանիքին մոտ աղբյուրներն ասում են, որ 20 տարվա ազտազրկումը կարող է միայն հաշվարկային լինել, քանի որ դատարանից գրավոր հաստատում չի եղել: Նրանց խոսքով՝ դատարանն առայժմ հրաժարվում է հաստատել տեղեկությունը, բայց նրանք ակտիվորեն փորձում են պարզաբանումներ ստանալ:
Նեջատ Նոբահթը և իր ամուսինը երկքաղաքացի են՝ ունեն Իրանի և Բրիտանիայի քաղաքացիություն: Քանի որ Մեծ Բրիտանիան պաշտոնական ներկայացուցչություն չունի, ձերբակալվածի ազատման հարցով բանակցությունները բարդանում են:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ 2013-ի հոկտեմբերին մի կին իր ամուսնու հետ Իրան է մեկնել՝ հարազատներին այցելության: Նա ձերբակալվել էր Facebook-ում «անարգող հաղորդագրություն» գրելու համար:










































