Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Խոշորներին զտելու ժամանակը

Երբ խոսք է գնում համակարգային փոփոխությունների մասին, հաճախ է մեջտեղ բերվում այն «փաստարկը», թե Հայաստանում արագ փոփոխություններ հնարավոր չեն, քանի որ եթե Սերժ Սարգսյանն ուզենա էլ, չի կարող միանգամից հաղթահարել քրեաօլիգարխիկ համակարգի դիմադրությունը:

Իսկ որ քրեաօլիգարխիկ համակարգը, առավել ևս Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո կդիմադրի՝ թերևս աներկբա է: Ի վերջո, համակարգային փոփոխությունն անխուսափելիորեն ենթադրում է քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդում՝ դրանից բխող անգամ քրեական պատասխանատվության դրսևորումներով: Խոսքը վհուկների որսի մասին չէ, այլ տարրական արդարադատության, որովհետև Հայաստանում ներկայումս խոշոր կապիտալիստներից շատերը պարզապես քրեական ճանապարհով են ձեռք բերել և պահում իրենց հարստությունը, հետևաբար արդարադատությունը ուղղակիորեն կարող է վարկաբեկվել, եթե իշխանափոխությունից հետո նրանց հանդեպ չկիրառվի:

Սակայն, ի վերջո, պետք է նաև ընդունել, որ Հայաստանի խոշոր կապիտալիստների շարքերում կան անհատներ, որոնք այս տարիների ընթացքում այդուհանդերձ կարողացել են գիտակցական զգալի աճ ունենալ պետական կարգի և հասարակարգի շուրջ պատկերացումների և ընկալումների առումով ու հասկանում են, որ իրենց համար երաշխիքային է նոր միջավայրը, քան այն, որը կա և գործում է օրենքից ու Սահմանադրությունից դուրս պայմանավորվածությունների մեխանիզմով: Այդ մեխանիզմն ինքնին ական է ցանկացած խոշոր գործարարի տակ, և դրանից հրաժարվելը, թեկուզ և մենաշնորհից կամ օլիգոպոլիայից հրաժարվելու տեսքով, կարող է զգալիորեն ավելի կայուն և անվտանգ միջավայր ապահովել իրենց համար:

Այդ իմաստով կասկած չկա, որ համապատասխան աշխատանքի պարագայում, Հայաստանում կարող է գտնվել խոշոր գործարարների այն շերտը, որն իսկապես կարող է գործընկեր լինել երկրում համակարգային փոփոխությունների գործընթացում: Եվ եթե Սերժ Սարգսյանն իսկապես ուզում է այդպիսի փոփոխություններ իրականացնել, ապա այդ գործարարներին գտնելը, նրանց հետ թիմ կազմելն ու այդ թիմով իսկապես լուրջ գործընթաց սկսելը կդառնա միանգամայն իրատեսական:

Միակ խնդիրն այստեղ ոչ իշխանական ուժերի հնարավոր դիմադրությունն է, որովհետև չի բացառվում, որ եթե Սերժ Սարգսյանը հանկարծ մի օր հրաշքով որոշի գնալ համակարգային փոփոխությունների, Գագիկ Ծառուկյանն ու մյուսները որոշեն ինչ-որ պատրվակով Ազատության հրապարակում ոչ թե եռօրյա անընդմեջ, այլ շաբաթներ շարունակ դուրս չգալ հրապարակներից:

Ահա այդ պայմաններում, համակարգային փոփոխությունների հարցում, այսպես ասած, քրեաօլիգարխիկ ռեսուրսի հնարավոր դիմադրությամբ արդարանալը Սերժ Սարգսյանի մոտ դառնում է արդեն խրոնիկ հիվանդության նման հիմնավորում-պատճառաբանություն:

Ի վերջո, Սաակաշվիլիի հուսադրող փորձը մեր աչքի առջև է, երբ նա շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ կոտրել Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին գրեթե ոչնչով չզիջող վրացական համակարգի դիմադրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում