Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում ավելի քան 70 տարի անց հայտնաբերվել են երկրի թագավորական ռազմաօդային ուժերի զինվորական ինքնաթիռի անկման վայրն ու անձնակազմի անդամների աճյունները: Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը:
1942թ. հոկտեմբերի 30-ին Avro Anson-ը դուրս էր եկել Սիդնեյ քաղաքի օդանավակայանից մարզաուսումնական թռիչքի՝ Եվրոպայում ճակատամարտ ուղարկվելուց առաջ:
Կանադայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները արդեն կապվել են զոհված օդաչուների ազգականների հետ ու մոտ ապագայում Կանադայում ու Մեծ Բրիտանիայում տեղի կունենա նրանց հուղարկավորությունը:











































