«Լիվերպուլ»-ը պատրաստվում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ջերդան Շաքիրիի տրանսֆերը:
Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստը դժգոհ է Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում խաղային պրակտիկայի պակասից և դիտարկում է այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը, հաղորդում է Kicker-ը:
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ Շաքիրիի ծառայություններով հետաքրքրվում է նաև Լոնդոնի «Արսենալ»-ը, ինչպես նաև` Իտալիայի Ա Սերիայի մի քանի ակումբներ:








































