Thursday, 09 05 2024
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Ռուսաստանը բազմակողմանի ագրեսիա է կիրառում. այն վանելու կամք և ռազմավարություն չունենք
Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը

«Հայաստանն ունի 3 տարբերակ»

Երեկ Աստանայում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստը, որի ընթացքում Մաքսային միության անդամ երկրները ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ձևավորման պայմանագիրը:

Հայաստանի՝ ՄՄ անդամագրվելու հայտարարությունից ի վեր հայտնի է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբարևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կեցվածքը՝ Հայաստանի անդամագրման վերաբերյալ: Յուրաքանչյուր այստեսակ հավաքի ընթացքում նրանք իրենց պարտքն են համարում հիշեցնել, որ Հայաստանն այդ միությանը պետք է անդամագրվի առանց Ղարաբաղի։

Երեկ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը, ընթերցելով Ադրբեջանի նախագահի նամակն ուղղված Հայաստանին, հայտարարեց, որ Հայաստանը ԵՏՄ անդամ պետք է դառնա ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների շրջանակներում: Ապա Հայաստանին մինչև հուլիսի մեկը «կողմնորոշվելու» ժամանակ տվեց:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին և Հայաստանի հետագա անելիքներին՝ Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Առաջին լրատվական»-ին կարծիք հայտնեց, որ Հայաստանը երեք տարբերակ ունի․ «Առաջին տարբերակն այն է, որ պարզապես հրաժարվի Եվրասիական տնտեսական միությունից, Հայաստանն այդքան ժամանակ իր անկախության համար պայքար է մղել և հիմա չի կարող դրանից հրաժարվել․ դա մի տարբերակն է: Երկրորդ տարբերակը՝ պարզապես Պուտինին հարց ուղղի՝ իսկ Ռուսաստանը Ղրիմո՞վ, թե՞ առանց Ղրիմի է դառնալու Եվրասիական տնտեսական միության անդամ: Իսկ երրորդ տարբերակը, որ, ես կարծում եմ, ամենահավանականն է, Հայաստանն այնուամենայնիվ կմիանա այդ կազմակերպությանը, որովհետև նա այլևս այրել է բոլոր կամուրջները մնացած բոլոր համագործակցական ֆորմատների համար»։

Մեր այն դիտարկմանը, որ առանց Ղարաբաղի միացումը փաստորեն կնշանակի անցակետ դնել Հայաստանի ու Արցախի միջև, Աղասի Ենոքյանն ասաց․«Այո՛, միգուցե հենց այդ տարբերակով, միգուցե ավելի լղոզված տարբերակով: Ակնհայտ է մեկ բան, որ Եվրասիական միությունը ի սկզբանե ականներ ունի Հայաստանի տակ դրված: Ցանկացած պահի այս հարցը կարող է բարձրացնել այլ ֆորմատով և ցանկացած պահի կարող է պայթել, եթե ավելի հաստատակամ գտնվի Նազարբաևը, չնայած այս դեպքում պայմանական ասենք՝ Նազարբաևը, որովհետև ակնհայտ է, որ դա Պուտինի հարցն էր»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև մինչ այս արված այն հայտարարություններին, թե անցակետ դնելու հարցը բացառված է, և ասաց․ «Հայաստանի քաղաքական գործիչները կարող են հազար հայտարարություն անել, բայց Պուտինի մեկ ասածը կարող է չեզոքացնել այդ բոլոր հայտարարությունները, որովհետև, ի վերջո, Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը նա է որոշում»:

Խնդրեցինք անդրադառնալ նաև Սերժ Սարգսյանի մեկ այլ նախաձեռնությանը՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին Հայաստան հրավիրել Թուրքիայի նախագահին, և հետաքրքրվեցինք, թե սա արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունները ռեանիմացնելու փորձ է․«Ես կարծում եմ, որ դա վերջնաժամկետ է, վերջին ակորդ կամ գոնե միջնաժամկետ»:

Նրա խոսքերով՝ սա ինքնուրույն նախաձեռնություն չէ․ «Բնական է, որ այդ ամենը դրսի կողմից է հորդորվում, բայց բնական է նաև, որ այդ ամենը Հայաստանի շահերից է բխում»:

Մանրամասնելով իր միտքը՝ Աղասի Ենոքյանն ասաց․ «Միանշանակ Արևմուտքի նախաձեռնությունն է, որովհետև Ռուսաստանի հիմնական նպատակը հայ–թուրքական հարաբերությունները, որքան հնարավոր է, երկար խաթարված պահելն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում