Հոդվածը գրելու պահին Քիմ Քարդաշյանի ներբեռնած՝ Քանյե Ուեսթի հետ իր ամուսնության լուսանկարը (14.8 մլն բաժանորդագիր) երկու օրում 1,95 մլն լայք է հավաքել՝ այդպիսով պատմական ռեկորդ սահմանելով Instagram-ում, հայտնում է Business Insider-ը:
Քիմն ու Քանյեն սոցցանցի ամենասիրված զույգի տիտղոսը վերցրել են փոփ երգիչներ Ջասթին Բիբերից և Սելենա Գոմեսից, որոնք համատեղ լուսանկարի համար 1,82 մլն լայք են ստացել:
33-ամյա Քիմ Քարդաշյանը և 36-ամյա Քանյե Ուեսթն ամուսնացել են մայիսի 24-ին Ֆլորենցիայի XVI դարի Ֆորտե դի Բելվեդեր ամրոցում:









































