23-ամյա բրիտանացի Ջեյմս Քինգսթոնը մագլցել է South Bank Tower-ի կռունկի վրա ու 150 մետր բարձրության վրա մեկ ձեռքով կախվել վերամբարձ կռունկի ճաղերից: Այս մասին հայտնում է Metro պորտալը:
Նա աշտարակի վրա էր բարձրացել՝ դիտելու արևածագը մեգապոլիսում: Այնուհետ առանց պաշտպանական միջոցների բարձրացել էր կռունկի վրա: Տեսանյութը նկարահանել է նրա հագուստին ամրացված տեսախցիկը:
Քինգսթոնի խոսքով՝ այդ քայլը պարզապես զվարճանալու նպատակով է արել:









































