Հունաստանի խորհրդարանն այսօր պատրաստվում է հաջորդ տարվա բյուջեի քվեարկությանը: Բյուջեի նախագիծը պետք է ընդունվի, եթե երկիրը մտադիր է ստանալ ֆինանսական օգնության փաթեթի հերթական տրանշը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բյուջեի նախագիծը նախատեսում է պետական ծախսերի զգալի կրճատում, որին կոշտ դիմակայություն է ցուցաբերում ընդդիմությունը:
Նախագիծն անցած շաբաթ ձայների աննշան մեծամասնությամբ հավանության է արժանացել՝ երկրում անկարգությունների ֆոնին:
Ամենայն հավանականությամբ, բյուջեն կընդունվի, քանի ար հակառակ դեպքում Հունաստանը կբախվի սնանկացման իրադրության և եվրոգոտուց հեռանալու հնարավորության հետ:









































