ԿԳՆ Արմեն Աշոտյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նորից պնդեց, որ մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, թիվ 119 դպրոցում իր և վարչապետի համար անակնկալ է եղել, որ 11-ամյա աշակերտը ձոն-բանաստեղծություն էր ուղղել Հովիկ Աբրահամյանին: Նա ասաց, որ այդ երևույթը իրենց համար հարգելի չի եղել, մինչդեռ այդ տեսանյութում Արմեն Աշոտյանն ու Հովիկ Աբրահամյանը հիացած ունկնդրում էին, թե ինչպես է աշակերտը իր ձոնը հղում վարչապետին:
Աշոտյանը նաև նշեց, որ այդ միջոցառումից հետո իրենք զգուշացրել են տնօրենին ու աշակերտներին, որ նման երևույթները ցանկալի չեն:
Ա. Աշոտյանը, սակայն, խուսափեց պատասխանել Երևանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ հարցին: