Փորձագետ Լորենս Բիկենի կարծիքով, մրգեր ու բանջարեղեն պատրաստելով՝ մարդիկ հաճախ ազատվում են ամենաօգտակար մասերից։ Օրինակ, մասնագետը խորհուրդ չի տալիս դեն նետել սոխի կճեպը կամ բրոկոլիի տերևները, գրում է Meddaily-ը։
Սոխի կճեպի մեջ կարելի է գտնել շատ կվերցետին՝ միացություններ, որոնք իջեցնում են ճնշումը, կանխարգելում զարկերակների բլոկադան։ Կվերցետինը ունի նաև հակաբորբոքային հատկություններ։
Նարնջի կեղ՚ևը բջջանյութի, ֆլավոնոիդների ու վիտամինների շտեմարան է։ Կեղևում պարունակվող դ-լիմոնենը քչացնում է այրուցքը, լավացնում մարսողությունը։ Իր հերթին, C վիտամինի մեծ քանակությունը ամրացնում է իմունիտետը՝ օգնելով պայքարել վարակների տարածման դեմ։












































