Իտալիայի ոստիկանությունը ստացել է նոր Lamborghini Huracàn սուպերկար։ Ավտոմեքենան հատկացվել է այն արտադրող Սանտ Ագաթա Բոլոնեզե քաղաքի ոստիկանությանը։
Երկնագույն-սպիտակ գույներով ներկված ավտոմեքենան նախատեսվում է օգտագործել պարեկության, ինչպես նաև ինֆորմացիայի հավաքման համար։ Մեքենան հագեցած է մի համակարգով, որը կարող է տեսագրել, որոշել արագությունը և խախտողների GPS կոորդինատները։
Դրանից բացի, մեքենայում կա առաջին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ հավաքածու, որը ներառում է նաև դեֆիբրիլյատոր ու սառնարան՝ արյան և օրգանների տեղափոխման համար։
Ոստիկանական Lamborghini-ն ունի օպտիմալացված աերոդինամիկա և տանիքին՝ լրացուցիչ լուսադիոդներ, հաղորդում է Euromag–ը։









































