Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հիմնել է լատիներենի ուսուցման ակադեմիա։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Լատիներենը Հռոմի կաթոլիկ եկեղեցու պաշտոնական լեզուն է, և Պապն անհանգստություն է հայտնել, որ ապագա քահանաները հնագույն լեզվի մակերեսային գիտելիքներ ունեն:
Նոր ուսումնական հաստատությունը լատիներեն սովորելու հետաքրքրություն պետք է առաջացնի երիտասարդների մոտ՝ հատուկ ծրագրերի, գրական հրատարակությունների և համաժողովների միջոցով:
Ինչպես նշում են փորձագետները, Հռոմի Պապը հերթական քայլն է կատարել, որպեսզի կաթոլիկ եկեղեցին մոտենա իր պատմական արմատներին:











































