Նոյեմբերի 10-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեկցու փողոցի թիվ 95 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և տան բազմոցին հայտնաբերել են մոտ 60 տարեկան տղամարդու դի:










































