Իր լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող և գրավի դիմաց ազատ արձակված Գեորգի Կալանաձեն կմնա Վրաստանի զինված ուժերի(ԶՈՒ) միավորված շտաբի ղեկավար։ Այս մասին հաղորդում է «Գրուզիյա օնլայն» գործակալությունը:
Այսօր Գեորգի Կալանաձեին ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Խոսակցության ընթացքում նախագահը ևս մեկ անգամ կոչ է արել հարգել Վրաստանի զինված ուժերը:
Սաակաշվիլին Կալանաձեին կոչ է արել վերադառնալ գլխավոր շտաբ և շարունակել հավատարմորեն ծառայել հայրենիքին, ինչպես անցած տարիների ընթացքում:










































