Դիզայնի միջազգային DMY փառատոնը բացվել է մայիսի 28-ին Բեռլինի նախկին «Տեմպելհոֆ» օդանավակայանի տարածքում:
Ինչպես հայտնում է dpa գործակալությունը, այս տարի դրան մասնակցում է ավելի քան 150 ցուցասրահ, որոնք տոնավաճառում ցուցադրում են ընդհանուր առմամբ 500 դիզայներների, ստուդիաների և մեկուկես տասնյակ համալսարանների նորագույն գաղափարներ:
Առանձին ցուցադրություն են կազմում այն աշխատանքները, որոնք մասնակցում են Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության սահմանած՝ դաշնային դիզայներական մրցույթին:










































