Որքա՞ն է Հայաստանի ստվերային տնտեսությունը: Այս հարցը բազմիցս հնչել է և կհնչի, սակայն անկախ կամ կախյալ տնտեսագետների կողմից միանման երկու կարծիք դեռ չի հնչել: Միշտ էլ կողմերից մեկը առարկելու մի բան գտնում է:
Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ առաջին անգամ պաշտոնյայի՝ ֆինանսների նախարարի շուրթերից հնչեց ստվերային տնտեսության ծավալ՝ 35%: Եթե սա ընդունենք որպես անվերապահելի ճշմարտություն և կատարենք չոր հաշվարկ 2011թ. հարկային մուտքերի նկատմամբ՝ 852 մլրդ 440 մլն դրամի 35%-ը ստացվում է մոտ 298 մլրդ 354 մլն դրամ, այսինքն` այդքան դրամական մուտքեր չեն ապահովվում բյուջե: Ընդ որում՝ չեն ապահովվում օլիգարխների կենսամակարդակը «ներկայացուցչական» բարձրության վրա պահելու համար: Իսկ այդ գումարով կարելի կլիներ, ասենք, 2013-ին թոշակառուներին վճարվելիք կենսաթոշակը կրկնակի-եռակի բարձրացնել:








































