Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մտադիր է խաղալ մինչև 40 տարեկանը լրանալը, եթե թույլ տա առողջությունը:
29-ամյա հարձակվողը նաև խոստովանել է, որ ցանկանում է հավասարվել լեգենդար ֆուտբոլիստներ Դիեգո Մարադոնայի ու Պելեի մակարդակին:
«Սիրում եմ ֆուտբոլը: Դա իմ կյանքն է: Չգիտեմ՝ ինչ կանեի առանց ֆուտբոլի: Դեռ ունեմ 7-8 տարի: Մտադիր եմ խաղալ մինչև 40 տարեկան, եթե առողջությունս թույլ տա:
Հուսով եմ՝ մի գեղեցիկ օր կհավասարվեմ այնպիսի լեգենդների մակարդակին, ինչպիսիք են Պելեն ու Մարադոնան»,- հայտարարել է Ռոնալդուն:










































