Օգտատերը որոշել է համեմատել, թե երկու հայտնի սմարթֆոններից որի տեսախցիկն է լավ: Դրա համար նա ամբողջ օրվա ընթացքում տարբեր շինություններում տարբեր լուսավորության պայմաններում նկարահանել է տեսանյութեր ժամանակակից Nokia Lumia 920-ով ու iPhone 5-ով: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Արդյունքում Lumia 920-ը գերազանցել է iPhone 5-ի տեսախցիկը:
«Nokia Lumia 920-ի տեսախցիկը ոչ միայն լավն է iPhone 5-ից, այլև գերազանցում է այն կայունությամբ, գունային պատկերների փոխադրմամբ ու լուսավորության փոփոխությանն արձագանքմամբ: Ընդհանուր առմամբ, դա իմ երազանքի տեսախցիկն է»,- ասել է օգտատերը:









































