Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան գոհ է նախորդ մրցաշրջանի արդյունքներից: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու չի ընդգրկվել տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդ 50 ֆուտբոլիստների ցուցակում:
«Մեծագույն են նրանք, ովքեր արժանացել են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Իսկ ես չեմ ընդգրկվել լավագույն խաղացողի կոչման 10 կամ գոնե 50 հավակնորդների ցուցակում:
Երբեմն չես հասկանում, թե ինչու է այդպես պատահում, եթե դու հանդես ես գալիս մեծագույն ակումբում և լավ մրցաշրջան ես անցկացնում: Սակայն ֆուտբոլում նման երևույթներ լինում են և դրանց պատճառը չես հասկանում»,- Goal. com-ը մեջբերում է դի Մարիայի խոսքերը:







































