Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ «արքայական ակումբ»-ը, հավանաբար, աղմկոտ տրանսֆերներ չի իրականացնի առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Լավագույն ֆուտբոլիստներն արդեն հանդես են գալիս «Ռեալ»-ի կազմում: Կարծում եմ, որ հնարավոր չէ ձեռք բերել ավելի բարձրակարգ խաղացողների տրանսֆերներ:
Այժմ մտածում եմ միայն այն ֆուտբոլիստների մասին, ովքեր արդեն «արքայական ակումբ»-ում են և ուժեղագույններն են աշխարհում: Չեմ կարող ասել, թե ինչ կկատարվի ամռանը, քանի որ տրանսֆերային շուկան բաց կլինի մինչև օգոստոսի 31-ը: Սակայն վստահ եմ, որ «Ռեալ»-ը հրատապ ծրագրեր չունի և չի նախատեսում իրականացնել աղմկոտ գործարքներ»,- ասել է Պերեսը:








































