Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան մոտ է «Արսենալ» տեղափոխությանը: Ընդ որում, տեղեկությունների համաձայն` մադրիդյան ակումբը կպահպանի 21-ամյա ֆուտբոլիստի իրավունքների հետգնման հնարավորությունը:
Մորատայի` լոնդոնյան ակումբ տեղափոխությունը պաշտոնապես կձևակերպվի առաջիկա օրերին:
Նախորդ մրցաշրջանում իսպանացի հարձակվողը մասնակցել է Պրիմերայի 23 հանդիպումների և 8 գոլի հեղինակ դարձել: Ավելի վաղ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույս էր հայտնել, որ երիտասարդ ֆուտբոլիստը կշարունակի կարիերան ակումբում:










































