ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել Սիրիայի ընդդիմության աջակցությունը, սակայն ԱՄՆ-ը զորքեր չի ուղարկի Սիրիա: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
«Ես կաշխատեմ Կոնգրեսի հետ, որպեսզի բարձրացնեմ Սիրիայի ընդդիմության այն անդամների աջակցությունը, ովքեր առաջարկում են լավագույն այլընտրանք ահաբեկիչների և խիստ դիկտատորի փոխարեն»,- ասել է Օբաման:
«Ես որոշել եմ, որ մենք չպետք է ամերիկյան զորքեր ուղարկենք այդ քաղաքացիական պատերազմին, և կարծում եմ, որ դա ճիշտ որոշում է»,-հավելել է նա:








































