Սերբիայում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած է համարվում 38 մարդ: Այս մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Ալեքսանդր Վուչիչը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ տվյալներին, հայտնում է ITAR-TASS-ը:
Վերջինիս խոսքով՝ աղետի հետևանքով զոհերի թիվը կազմում է 33 մարդ: Նա ընդգծել է, որ «չգիտի, թե որտեղից է գալիս այն տեղեկությունը, թե կա 500 զոհ կամ անհետ կորած»:
Նրա խոսքով՝ մեծ քանակությամբ կեղծ տեղեկություն է տարածվել սոցցանցերով:










































