ԱՄՆ-ը հայտարարել է սիրիացի փախստականներին, որպես օգնություն, 34 մլն դոլար հատկացնելու մասին: Սիրիացի փախստականներին տրամադրված ընդհանուր օգնության չափը գերազանցել է 165 մլն դոլարը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշված է, որ նոր հումանիտար օգնությունը մոտեցող ձմռանը տաք հագուստով և ծածկոցներով ապահովելու համար է նախատեսված:
ՄԱԿ-ի տվյալներով` անցած օրերի ընթացքում մոտ 11 000 փախստական է լքել Սիրիան, որոնց մեծ մասն անցել են Թուրքիայի տարածք: ՄԱԿ-ի տվյալներով` Թուրքիայի, Լիբանանի, Իրաքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների տարածքում ավելի քան 400 000 սիրիացի փախստական կա:








































