Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վաարտը վնասվածք է ստացել և բաց կթողնի Բրազիլիայում կայանալիք առաջիկա աշխարհի առաջնությունը:
NUSport-ի փոխանցմամբ՝ կիսապաշտպանը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Լուի վան Գալի սաները հավաք են անցկացնում Պորտուգալիայում: Նշենք, որ Վան դեր Վաարտն իր ազգային թիմում 109 խաղ է անցկացրել:
Խմբային փուլում Հոլանդիայի հավաքականի հակառակորդները կլինեն Իսպանիայի, Չիլիի ու Ավստրալիայի հավաքականները:







































