Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հարձակվող Հալկը հարցազրույց է ունեցել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ, ով բրազիլացուն խնդրել է նշել աշխարհի 2012 թվականի խորհրդանշական հավաքականի իր վարկածը:
«Նույնիսկ չգիտեմ: Այնքա՜ն շատ լավ խաղացողներ կան: Հաստատ կասեմ, որ իմ թիմում կլինեին Մեսսին ու Ռոնալդուն: Դարպասում էլ տեղը կվստահեի Չեխին: Դե ես էլ կլինեի այդ հավաքականում: Հարձակման գծում կխաղայինք Մեսսին, Ռոնալդուն ու ես: Իսկ ընդհանրապես, կան շատ տարբերակներ, քանի որ լավ ֆուտբոլիստները հիմա շատ են»,- ասել է Հալկը ժպտալով:
Հիշեցնենք, որ նախորդ տարի խորհրդանշական հավաքականում հայտնվել էին Կասիլյասը, Ռամոսը, Վիդիչը, Պիկեն, Դանի Ալվեսը, Ինյեստան, Խավին, Խաբի Ալոնսոն, Ռոնալդուն, Ռունին ու Մեսսին:











































