Ալժիրյան ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը այդ երկրի մայրաքաղաքից թռչում էր դեպի Փարիզ, նոյեմբերի 9-ին վթարի է ենթարկվել Ֆրանսիայի հարավում գտնվող լեռներում։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Դեպքի վայր են ժամանել ֆրանսիական հրշեջները, ոստիկանները և բժիշկները, դեպքի վայրը շրջափակված է:
Թե քանի մարդ կար ինքնաթիռում, ինչ բեռ էր այն տանում, և արդյոք երկրի վրա տուժածներ եղել են, թե՝ ոչ, դեռ չի տեղեկացվում: Վթարի պատճառը նույնպես դեռ հայտնի չէ:









































