Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Հուշարձանագետը չի հավատում, որ հուշարձանները կվերադարձվեն. նախադեպ կա

Շարունակում են թեժ մնալ ՀՀ անկախության 21 ամյակի առիթով Հայաստանի մարզերից 51 հուշարձանների Երևան բերելու շուրջ խոսակցությունները: Ամեն օր այս թեմայով հնչում են հարձակումներ մշակույթի նախարարության և առանձնապես՝ Հայաստանի պատմության թանգարանի հասցեին և հակահարձակում վերջիններիս կողմից: «Կան հուշարձաններ, որ իրենց չափով շատ փոքր են և քաշով տանելի, նման բացառիկ հուշարձանները իբրև ժամանակավոր ապաստան կարելի է տեղափոխել, մինչև վերադարձնեն վտանգ չպարունակող վայր»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Տեղափոխված հուշարձանների մեջ կա վիշապաքար: Դրանք, ըստ հուշարձանագետի, եթե հնարավոր է չտեղափոխել, պետք է չտեղափոխել: Հուշարձանների պատմական իմաստը, ըստ նրա, իրենց ծննդավայրի, ստեղծման վայրի մեջ է, և տեղափոխման համար պետք է ստիպողական պատճառ լինի: «Ցանկի մեջ կան այս ու այն մարդու տան բակում, ոչ հնավայրում, մասնավոր հուշարձաններ: Կարելի է հետաքրքրվել, թե ում է պատկանում, որ հնավայրին, և վերադարձնել»,- ասել է Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը մտահոգիչ իրողություն է մատնանշում. «Եթե դուք գնաք Մատենադարանի կամարաշարի տակ, կառավարության երրորդ շենքի դիմաց, Էջմիածին, Ստեփանկերտի պատմության թանգարան, կտեսնեք խաչքարեր և հուշարձաններ: Հարցնում ես՝ այս խաչքարը որտեղից է, ո՛չ տնօրենը գիտի, ո՛չ էլ մեկ ուրիշը: Դա այլևս հուշարձան չէ, հուշանվեր է: Այն դադարում է պատմություն ներկայացնել»:

Հուշարձանագետը չի հավատում նաև խոստումներին, թե 2016 թ. հուշարձանները վերադարձվելու են. «Նախորդ տարի խաչքարերին նվիրված ցուցահանդես եղավ, որի առիթով Երևան բերված խաչքարերից մեկն այդպես էլ չվերադարձվեց, այժմ պատմության թանգարանում է»:

Սամվել Կարապետյանը կոչ է անում այն բոլոր հուշարձանները, որոնք դեռ գիտենք, թե որտեղից են բերվել, վերադարձնել իրենց ծննդավայրեր: Հավատացյալներին էլ կոչ է անում խաչքարի վրա մոմ չվառել: Նա նաև հիշում է կոթողներ որոնք փլուզման եզրին են, բայց անուշադրության մատնված. «Շիրակում Պեմզաշեն ավանի մոտ Մակարավանքի գմբեթը մեծ մասամբ փլվել է, և նոր է փլվել, կարելի է ամրակայել փոքր միջոցներով, մինչև հնարավորություն ունենանք վերականգնելու: Այսօր կարող ենք՝ չենք վերականգնում 11-րդ դարի եկեղեցին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում