bigpicture.ru-ն առաջարկում է հիշել կանանց, որոնք տարբեր ժամանակներում ազդել են ոչ միայն սեփական ամուսինների, այլև նրանց վարած քաղաքականության վրա:
1. Ժակլին Քենեդի
1952-ին ընդունելություններից մեկի ժամանակ 23-ամյա լրագրող Ժակլին Բուվյեն պաշտոնապես ներկայացվեց 35-ամյա Ջոն Քենեդուն: 1 տարի անց նրանք ամուսնացան: Իր ժամանակի ամենահայտնի կանանցից մեկին հիշում են ոչ միայն որպես նորաձևության գիտակ ու նրբագեղության օրինակ:

2. Էլեոնորա Ռուզվելտ
ԱՄՆ 32-րդ նախագահ Դելանո Ռուզվելտի կնոջն անվանում էին «աշխարհի առաջին տիկին»: Նա Սպիտակ տանն անցկացրեց 12 տարի, ու նրան շատ էին սիրում հասարակ ամերիկացիները: Նա քաղաքականությամբ ու հասարակական գործունեությամբ զբաղվում էր մինչ կյանքի վերջը:

3. Էվա Պերոն
Այն 6 տարիների ընթացքում, որ նա եղավ Խուան Պերոնի կինը՝ առաջին տիկնոջ կարգավիճակում, կարողացավ դառնալ Արգենտինայի երկրորդ դեմքը: Պերոնը վստահում էր նրա կարծիքին, անգամ քննարկում երկրի ղեկավար պաշտոններում թեկնածուների հարցը: Էվիտան կարողացավ գրավել արգենտինացիների սրտերը, որոնք երկրպագում էին «ազգի մորը»՝ նրա կյանքից լեգենդներ պատմելով:

4. Ռաիսա Գորբաչովա
Նա ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի կինն էր՝ ԽՍՀՄ միակ առաջին տիկինը: Նա մշակույթի հեղինակավոր ներկայացուցիչների աջակցությամբ հիմնադրեց Մշակույթի խորհրդային հիմնադրամը, որն աջակցում էր թանգարաններին, ֆինանսավորում էր եկեղեցիների ու ճարտարապետական հուշարձանների վերականգնումը:
Հայրենակիցները հեռուստաէկրանից պարբերաբար երևացող Ռաիսայի հանդեպ միանշանակ չէին տրամադրված, սակայն նրա անունը հայտնի էր յուրաքանչյուրին:

5. Իմելդա Մարկոս
1954-ին գեղեցկուհի Իմելդային ծանոթացրին կոնգրեսմեն Ֆերդինանդ Մարկոսի հետ: 1966-ին նա դարձավ Ֆիլիպինների նախագահ, իսկ կինը՝ երկրի առաջին տիկին: Ազատ մատչումը երկրի բյուջեին՝ թևեր է տալիս Իմելդային, ու նա սկսում է գնել ինչ պատահի՝ թանկ ոսկերչական զարդեր, պերճանքի իրեր ու դիզայներական զգեստներ: Նրա շռայլության մասին լեգենդներ էին հյուսում: Նա սեփական տրամադրությունը բարձրացնելու մի հասարակ եղանակ գիտեր՝ նստում էր օդանավ ու մեկնում ԱՄՆ գնումներ կատարելու: Նա մի այցով կատարում էր մի քանի միլիոն դոլարի գնում:

6. Կառլա Բրունի
Թոփ-մոդել ու երգչուհի Բրունիի հետ ամուսնանալը համարձակ որոշում էր անգամ էքստրավագանտ Նիկոլա Սարկոզիի համար: 2008-ին նա դարձավ Ֆրանսիայի առաջին տիկին: Նրա հասարակական կյանքի մասին ավելի քիչ էին խոսում, քան անձնական կյանքի:

7. Հիլարի Քլինթոն
1975-ին Հիլարին ու Բիլ Քլինթոնն ամուսնացան, իսկ 1993-ին Բիլը դարձավ ԱՄՆ 42-րդ նախագահը: Հիլարին հավակնոտ է, լավ կրթված, կոմպետենտ, ինտելիգենտ ու հավասարակշռված: 2000-ին նա որոշեց դառնալ Նյու Յորք նահանգի սենատոր, իսկ 2009-ին զբաղեցրեց ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը:










































