ՄԱԿ-ը 2015 թվականին կարող է բանաձև ընդունել՝ ուղղված անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և թանկարժեք մետաղների անօրինական շրջանառության հետ դրա հնարավոր կապերի դեմ պայքարին:
Փաստաթուղթը հիմք կդառնա այդ ոլորտում միջպետական փոխգործակցության համար: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է Պլատինի խմբի մետաղների միջազգային ասոցացիայի անվտանգության կոմիտեի նախագահ Վլադիսլավ Գասումյանովը կոմիտեի՝ Պետերբուրգում տեղի ունեցած նիստի արդյունքներով:
Նրա խոսքով՝ այս տարվա վերջին ՄԱԿ-ի արդարադատության և հանցավորության հարցերով միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտը կներկայացնի այդ խնդրի վերլուծական հետազոտություն:
«Ինտենսիվ պահանջարկն ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում և իրացումից ստացվող բարձր շահույթը քրեական բիզնեսի այդ տեսակը դարձրել են առավել գրավիչներից մեկը միջազգային հանցավոր սինդիկատների համար»,- ասել է Գասումյանովը:








































