Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն գոհ է, որ իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
Բարտոմեուն նշել է, որ ակումբի ղեկավարությունը մեծ հույսեր է կապում Պիկեի հետ:
«Շատ կարևոր է, որ Պիկեն՝ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանը, համաձայնել է ելույթները շարունակել «Բարսելոնա»-ում: Խերարդը «Բարսելոնա»-ի նոր նախագծի հիմնաքարերից մեկն է»,- հայտարարել է ակումբի նախագահը:
Հիշեցնենք, որ Պիկեի նոր համաձայնագրի ժամկետը լրանալու է 2019թ.:









































