1975 թվականի «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր Օլեգ Բլոխինը հայտարարել է «Ոսկե գնդակ-2012»-ի՝ իր հավակնորդի մասին:
«Իհարկե Մեսսի: Այս պահին նա աշխահի լավագույն ֆուտբոլիստն է ու հանդես է գալիս լավագույն ակումբում՝ «Բարսելոնա»-ում: Լիոնելը շրջանցել է բոլոր հնարավոր ռեկորդներն Իսպանիայի առաջնությունում: Նա շատ հանգիստ է խաղում: Ակնբախ է, որ նա ֆուտբոլից հաճույք է ստանում: Նրա համար ֆուտբոլը սիրած գործ է, ոչ թե դժվար աշխատանք»,- ասել է Բլոխինը:







































