Իմչպես հաղորդում է 1news.az –ը` հղում կատարելով պետդեպարտամենտի պաշտոնական կայքին, ԱՄՆ-ն հումանիտար օգնություն կտրամադրի ադրբեջանական խոցելի խավերին, հատկապես ղարաբաղյան կոնֆլիկտից տուժած փախստականներին:
«Ծրագրի շրջանակներում որպես օգնություն կտրամադրվեն դեղորայք, սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Այդ թվում կիրականացվեն նաև մի քանի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն բնակատեղիների վերանորոգմանը»,- ասվում է փաստաթղթում: