Իտալացի հարձակվող Լուկա Տոնին հայտարարեց, որ պատրաստվում է իր մարզական կարիերան ավարտել ներկայիս ակումբի՝ «Ֆիորենտինա»-ի կազմում.
««Ֆիորենտինա»-ն կդառնա իմ վերջին ակումբը: Չեմ կարող ասել՝ երբ կավարտեմ կարիերաս, բայց ակումբային գրանցումս այլևս չեմ փոխի»,- հայտարարեց 35-ամյա հարձակվողը:
Ընթացիկ մրցաշրջանում Տոնին «Ֆիորենտինա»-ի կազմում անցկացրել է 8 խաղ ու դարձել 3 գոլի հեղինակ:








































