Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Յոահիմ Վացկեն հայտարարեց, որ թիմի առաջատարներ Մարկո Ռոյսն ու Մարիո Գյոտցեն չեն պատրաստվում հեռանալ ակումբից.
«Ինչու՞ պետք է Ռոյսն ու Գյոտցեն հեռանան ակումբից: Դորտմունդում նրանք կարող են շարունակել բարելավել իրենց խաղային որակներն ու նոր բարձունքների հասնել: Դա այն է, ինչ հարկավոր է երիտասարդ խաղացողներին:
Բացի այդ, այստեղ նրանք բարձր աշխատավարձ են ստանում ու տիտղոսներ նվաճում:
Կփոխեի՞նք նրանց Ռոնալդուի հետ: Լինեմ անկեղծ. եթե Ռոնալդուն հեռանա «Ռեալ»-ից, ապա «Բորուսիա» չի տեղափոխվի»,- հայտարարեց Վացկեն:







































