Սիրիայում ազատ է արձակվել Իտալիայի քաղաքացի Ֆեդերիկո Մոտկան: Այս մասին հայտնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին: «Ես հենց նոր հաղորդեցի Ջովաննա Մոտկային, որ իր որդին՝ Ֆեդերիկոն, ով առևանգվել էր ավելի քան մեկ տարի առաջ, վերադառնում է և արդեն վաղը կլինի Իտալիայում»,- գրել է քաղաքական գործիչն իր Twitter-ում:
Մոտկայի ազատ արձակման հանգամանքների մասին չի հաղորդվում՝ նշում է ITAR-TASS-ը: Մոտկային անհայտ զինված անձինք առևանգել էին արաբական հանրապետության հյուսիս-արևմուտքում՝ 2013-ի մարտի 13-ին:
Սիրիայում Մոտկան համակարգում էր ֆրանսիական ոչ կառավարական մարդասիրական Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED) աշխատանքը:









































