Շվեյցարիայի «Սյոն»-ի 34-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ջենարո Գատուզոն լրագրողներին հայտնել է, որ մոտ ապագայում ցանկանում է մարզչական գործունեություն սկսել:
«Ես չեմ կարոտում Իտալիան, քանի որ Շվեյցարիան հիանալի երկիր է` կյանքի բարձր մակարդակով: Ինձ դուր է գալիս տեղի ֆուտբոլը, այստեղ ստիպված ես շատ աշխատել խաղադաշտում:
Պրոֆեսիոնալ կարիերաս ավարտելուց հետո կսկսեմ մարզչական գործունեությունս: Դա, իհարկե, չի նշանակում, որ ես այստեղ եմ եկել մարզիչ դառնալու նպատակով: Սակայն վաղ թե ուշ հասնելու եմ նպատակիս»,- նշել է Գատուզոն:








































